Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

Հասմիկ Յուրիկի Ավագյան

Ծնվել է 1987 թվականի օգոստոսի 5-ին Երևանում

Կրթություն

2009 - 2010 թթ. - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, մագիստրատուրա, մասնագիտություն՝ ադապտացված ֆիզիկական կուլտուրա առողջական շեղում ունեցող անձանց համար
2004 - 2008 թթ. - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, բակալավրիատ, մասնագիտություն՝ ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ, աթլետիկայի մարզիչ

Աշխատանքային գործունեություն

2025 թ․ մարտի 24-ից - ՀՀ ԿԳՄՍ նախարար տեղակալ
2024- 2025 թթ. -
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտոր
2020-2024 թթ. - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ
2011-2020 թթ. - ՖԿՀՊԻ Ֆիզիկական կուլտուրայի պատմության և մենեջմենտի ամբիոն, դասախոս
2009 թ. - ՖԿՀՊԻ Ֆիզիկական կուլտուրայի պատմության և մենեջմենտի ամբիոն, լաբորանտ

Գիտական գործունեություն

Ուսումնական ձեռնարկի, մեթոդական գրքույկի, միջազգային գիտական հոդվածների, հանրապետական կոնֆերանսի նյութերի հեղինակ
Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագրով ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծի ղեկավար

Այլ տվյալներ

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ամուսնացած է, ունի երկու դուստր