Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցում
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից:
Ո՞ր դեպքում կարող եք օգտվել կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից
Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող եք օգտվել հետևյալ դեպքերում․
- Հայաստանում գործող նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) հաստատություններում, ինչպես նաև միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար կատարել եք ուսման վճարում։ Հիշեք, որ ուսման վճարի փոխհատուցման նպատակով՝ 2025 թվականի փետրվարի 15-ից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով։
- Հայաստանում գործող երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար անկանխիկ եղանակով կատարել եք ուսման վճարում:
- Կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար անկանխիկ եղանակով կատարել եք ուսման վճարում։
- Միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթության շրջանակում դասագրքերի վարձակալության համար կատարել եք վճարում։ Այս դեպքում վճարումները կարող են կատարվել կանխիկ եղանակով, քանի որ դասագրքերի վարձակալության դեպքում վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։ Դասագրքերի վարձակալության գծով ծախսերի փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան կազմում է 3000 դրամ։
Համապատասխան կազմակերպությունների և ծրագրերի ցանկը, որոնք պարբերաբար լրացվում են՝ նոր երաշխավորվող ծրագրերին զուգընթաց, ստորև.
Նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Երևանի պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Արարատի մարզի պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Արմավիրի մարզի պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Արագածոտնի մարզի պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Գեղարքունիքի մարզի պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Կոտայքի մարզի պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Շիրակի մարզի պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Լոռու մարզի պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Վայոց ձորի մարզի պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Տավուշի մարզի պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Սյունիքի մարզի պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Երևանի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Արարատի մարզի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Արմավիրի մարզի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Գեղարքունիքի մարզի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Կոտայքի մարզի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Շիրակի մարզի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Լոռու մարզի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Սյունիքի մարզի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Տավուշի մարզի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ
Հանրակրթական ուսումնական հաստատություններ
Կրթության գծով սոցիալական ծախս են համարվում և ենթակա են փոխհատուցման 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության վճարները (1-4-րդ դասարանների դասագրքերն աշակերտներին տրամադրվում են անվճար):
Փոխհատուցումը կատարվում է միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթության ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության համար ծախսերի մասով՝ յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3000 դրամի չափով: Փոխհատուցման համար հիմք է ընդունվում ԿԳՄՍ նախարարության կողմից հարկային մարմնին տրամադրված 5-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ):
Դասագրքերի վարձավճարների դիմաց փոխհատուցում կկատարվի նաև 2024 թվականին դասագրքերի վարձակալության գծով կատարված ծախսերի համար։
Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատություններ
Պետության մասնակցությամբ լիցենզավորված նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություններ
Բարձրագույն ուսումնական հաստատություններ և գիտական կազմակերպություններ
Գիտական կազմակերպություններ
Ոչ պետական լիցենզավորված և գործող բուհեր
Պետական լիցենզավորված բուհեր
Պետության մասնակցությամբ լիցենզավորված բուհեր
ՀՀ-ում գործող արտերկրի պետական և ոչ պետական լիցենզավորված բուհերի մասնաճյուղեր
Արտադպրոցական հաստատություններ
Ոչ պետական արտադպրոցական կազմակերպություններ
Սպորտային ծրագրերի իրականացման այլ կազմակերպություններ
Մանկապատանեկան ստեղծագործական, գեղագիտական, մշակույթի, մարզամշակութային, տեխնիկական կենտրոններ
Երևանի մանկապատանեկան մարզադպրոցներ
Արարատի մարզի մանկապատանեկան մարզադպրոցներ
Արմավիրի մարզի մանկապատանեկան մարզադպրոցներ
Արագածոտնի մարզի մանկապատանեկան մարզադպրոցներ
Գեղարքունիքի մարզի մանկապատանեկան մարզադպրոցներ
Կոտայքի մարզի մանկապատանեկան մարզադպրոցներ
Շիրակի մարզի մանկապատանեկան մարզադպրոցներ
Լոռու մարզի մանկապատանեկան մարզադպրոցներ
Վայոց ձորի մարզի մանկապատանեկան մարզադպրոցներ
Երևանի երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներ
Արարատի մարզի երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներ
Արմավիրի մարզի երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներ
Արագածոտնի մարզի երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներ
Գեղարքունիքի մարզի երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներ
Կոտայքի մարզի երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներ
Շիրակի մարզի երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներ
Լոռու մարզի երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներ
Վայոց ձորի մարզի երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներ
Ոչ ֆորմալ կրթություն