Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

Սփյուռքի հետ կապեր

Սփյուռքահայ դիմորդների ընդունելություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը յուրաքանչյուր տարի իրականացնում է սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում ՀՀ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար: 

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2026-2027 ուսումնական տարվա հայտագրման գործընթաց
Ավելին
ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 2026-2027 ուսումնական տարվա հայտագրման գործընթաց
Ավելին

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագիրը:

Վերապատրաստումն ընթանում է նախարարության հաստատած տարբերակված մեկամսյա հետևյալ 7 ծրագրով.

  • Մանկապարտեզի ուսուցում
  • Մեկօրյա դպրոցի ուսուցում
  • Տարրական ուսուցում
  • Հայոց լեզվի և գրականության դասավանդում
  • Հայոց պատմություն և մշակույթի պատմություն
  • «Երգ ու պար» ուսուցում
  • Տնօրենների վերապատրաստում

Դասընթացներն ավարտած ուսուցիչներին տրամադրվում են ԿԳՄՍՆ վկայագրեր: Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության, թանգարանային այցելությունների և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը՝ ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատուն, և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա), բժշկական ճանապարհորդական ապահովագրության ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները կամ կրթօջախները:

Սփյուռքահայ ուսուցիչների 2026 թվականի վերապատրաստման մեկնարկ
Ավելին