Կրթության կառավարման տեղակատվական համակարգ (EMIS). վարչական ռեգիստր
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գործում է տվյալների բազա՝ ըստ նախադպրոցական հաստատությունների, դպրոցների, քոլեջների և բուհերի: Այն ստեղծվել է՝ տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնող, ինչպես նաև կրթական քաղաքականությամբ հետաքրքրվող հետազոտողներին և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին լայն և բազմաշերտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Տվյալների բազայում կարելի է գտնել ինչպես ամփոփ տվյալներ, այնպես էլ ինքնուրույն ձևավորել նախընտրելի տվյալներ կրթության բոլոր ոլորտների վերաբերյալ։ Առկա են նաև վերլուծական գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել դինամիկ շտեմարաններ տարբեր համադրությունների միջոցով։
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների բազա
Պաշտոնական վիճակագրություն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների պաշտոնական վիճակագրություն՝ հավաքագրված Վիճակագրական կոմիտեի կողմից և ԿԳՄՍ նախարարության վարչական ռեգիստրների միջոցով: Վիճակագրական տվյալները ներառում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտները:
Միջազգային վիճակագրություն
Կրթության ոլորտի միջազգայնորեն համադրելի տվյալներ և Կայուն զարգացման 4-րդ նպատակի ցուցանիշներ. աղբյուր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության ինստիտուտ
UIS Data Browser
SDG4 indicators