Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

Քաղաքացիների ընդունելություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քաղաքացիների ընդունելության գործընթացը կարգավորվում է «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի նոյեմբերի 19-ի N 46-Լ հրամանի համաձայն։ 

Ընդունելությունը կազմակերպում է ԿԳՄՍ նախարարության փաստաթղթերի վարման և քաղաքացիների ընդունելության վարչության նամակների և քաղաքացիների ընդունելության բաժինը:

Ընդունելությանը հերթագրվելու համար քաղաքացիները ԿԳՄՍ նախարարություն են ներկայացնում ստորագրված դիմում՝ նշելով անունը, ազգանունը, հեռախոսահամարը, բնակության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, ներկայացվող խնդրի բովանդակությունը:

Հեռախոսազանգի միջոցով ԿԳՄՍ նախարարի մոտ ընդունելության են մասնակցում միայն ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող աշակերտները և ուսանողները, որոնք հերթագրվելու համար պետք է զանգահարեն ԿԳՄՍՆ «Թեժ գիծ»՝ 010 599 600 հեռախոսահամարին:

ԿԳՄՍ նախարարի մոտ ՀՀ ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների և ուսուցչական աշխատանքով զբաղվելու ցանկություն ունեցող քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ՝ https://shorturl.at/jIYiT:

Հարցերի դեպքում զանգահարել

(010) 599-600