Հանրային լսումներՄշակույթ
Հանրային լսումներ՝ «Ժայռափոր համալիր» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի զբաղեցրած տարածքի և տարածքին կից հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին
օգոստոսի 06, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է հանրային լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի «Ժայռափոր համալիր» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի զբաղեցրած տարածքի և տարածքին կից հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:
Լսումները տեղի կունենան օգոստոսի 25-ին՝ ժամը 15:30-ին, ԿԳՄՍ նախարարությունում (Երևան, Վազգեն Սարգսյան 3, կառավարական տուն 2, 5-րդ հարկ, 506 սենյակ):
Մասնակցության դիմումները կարող են ներկայացվել secretariat@escs.am էլ. փոստին կամ անհրաժեշտ է զանգահարել (+374) 10-599-683 (ներքին՝ 583) հեռախոսահամարով և գրանցվել:
Կից՝ փաթեթը: