Մրցույթ՝ լիամետրաժ կինոնախագծերի կազմակերպման և անցկացման նպատակով
օգոստոսի 03, 2026
ԿԳՄՍՆ Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցության 2026 թ. մրցույթ, որն իրականացվում է` համաձայն ԿԳՄՍ նախարարի 2026 թ. հուլիսի 1-ի թիվ 32-Ն հրամանով հաստատված «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման» կանոնակարգի:
Մրցույթն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի «1056. Կինեմատոգրաֆիայի ծրագրի» «11001. Կինոնկարների արտադրություն» միջոցառման հատկացումների շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ: Ընդհանուր բյուջեն կազմում է 272,715.3 հազար ՀՀ դրամ, որից մրցույթի համար նախատեսված է պետական ֆինանսավորման մասնաբաժնի 65 տոկոսը՝ 177, 264, 945.00 ՀՀ դրամ: Մրցույթն անցկացվում է խաղարկային, վավերագրական և անիմացիոն անվանակարգերում: Նախատեսված է խաղարկային 2, վավերագրական 2, անիմացիոն 2 նախագծի նվազագույն քանակական ցուցանիշ:
Մրցույթի կանոնակարգը (հրամանի հավելված 1), պահանջվող փաստաթղթերի ցանկերը (հրամանի հավելված 2) և համապատասխան ձևաթղթերը (կանոնակարգի 35-րդ կետի 1-9, 13-15 և 17 Ձևեր), ինչպես նաև պետական ֆինանսավորման մասնաբաժինների և սահմանաչափերի վերաբերյալ ՀՀ կառավարության 2026 թ. հուլիսի 30-ի 1122-Ն որոշումը (հավելված թիվ 6) տեղադրված են հիմնադրամի պաշտոնական www.cfarmenia.am կայքի «ՄՐՑՈՒՅԹՆԵՐ» բաժնում:
Պետական ֆինանսավորման հաստատվող նախագծի հայտատուի հետ կնքվելիք «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրված ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրի օրինակելի ձևը տեղադրված է հիմնադրամի պաշտոնական www.cfarmenia.am կայքի «ՄՐՑՈՒՅԹՆԵՐ» բաժնում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է նշված կանոնակարգով սահմանած կարգով հայտ ուղարկել՝ filmproject.sub@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին:
Հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում: