Մրցույթ՝ կարճամետրաժ կինոնախագծերի կազմակերպման և անցկացման նպատակով
օգոստոսի 03, 2026
ԿԳՄՍՆ Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցության 2026 թ. մրցույթ՝ կարճամետրաժ կինոնախագծերին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով:
Մրցույթն անցկացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2026 թ. հուլիսի 1-ի թիվ 32-Ն հրամանով հաստատված «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման» կանոնակարգի:
Մրցույթն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի «1056. Կինեմատոգրաֆիայի ծրագրի» «11001. Կինոնկարների արտադրություն» միջոցառման հատկացումների շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ: Ընդհանուր բյուջեն կազմում է 272,715. 3 հազար ՀՀ դրամ, որից մրցույթի համար նախատեսված է պետական ֆինանսավորման մասնաբաժնի 35 տոկոսը՝ 95,450,355.00 ՀՀ դրամ:
Մրցույթն անցկացվում է խաղարկային, վավերագրական և անիմացիոն անվանակարգերում: Նախատեսված է խաղարկային 2, վավերագրական 1, անիմացիոն 1 նախագծի նվազագույն քանակական ցուցանիշ:
Մրցույթի կանոնակարգը (հրամանի հավելված 1), պահանջվող փաստաթղթերի ցանկերը (Հրամանի հավելված 2) և համապատասխան ձևաթղթերը (կանոնակարգի 35-րդ կետի 10-12, 16-17 Ձևեր), ինչպես նաև պետական ֆինանսավորման մասնաբաժինների և սահմանաչափերի վերաբերյալ ՀՀ կառավարության 2026 թ. հուլիսի 30-ի թիվ 1122-Ն որոշումը (հավելված թիվ 6) տեղադրված են հիմնադրամի պաշտոնական www.cfarmenia.am կայքի «ՄՐՑՈՒՅԹՆԵՐ» բաժնում:
Պետական ֆինանսավորման հաստատվող նախագծի հայտատուի հետ կնքվելիք «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրված ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրի օրինակելի ձևը տեղադրված է հիմնադրամի պաշտոնական www.cfarmenia.am կայքի «ՄՐՑՈՒՅԹՆԵՐ» բաժնում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է սահմանած կարգով հայտ ուղարկել filmproject.sub@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին:
Հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում: