Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
ՍպորտՀանրային լսումներ

Հանրային լսումների մասնակցության հրավեր․ Կապանում կհիմնվի ժամանակակից սպորտային համալիր

օգոստոսի 04, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է  հանրային լսումներ՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված որոշման նախագծի  վերաբերյալ։

Քննարկվող նախագծով առաջարկվում է Սյունիքի մարզի Կապան համայնքում ֆուտբոլի մարզադաշտի տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ՝ նույն տարածքում միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից սպորտային համալիրի հիմնադրման նպատակով։

Նախագծի հանրային լսումները կանցկացվեն 2026 թվականի օգոստոսի 10-ին` ժամը 11:00-ին, ԿԳՄՍ նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 3-րդ հարկ, 300 սենյակ):

Հանրային լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի օգոստոսի 9-ը՝ ժամը 17:00-ն, harutyun.eghoyan@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել  հավաստող նամակ՝ ներկայացնելով մասնակցի  տվյալները՝ անուն, ազգանուն, էլփոստ և հեռախոսահամար: Հավելյալ տեղեկատվության համար անհրաժեշտ է զանգահարել +374 10-59-96-99 (ներքին՝ 635) հեռախոսահամարով։

Լսումների օրը մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ ժամը 13:50-ին՝ անձը հաստատող փաստաթղթով։

Ըստ նախագծի հիմնավորման՝ Կապանում միջազգային չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտի և ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտությունն արդիական խնդիր է։ Նոր համալիրի կառուցումը կխթանի Սյունիքի մարզում մանկապատանեկան, սիրողական և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացումը՝ հնարավորություն ստեղծելով միջազգային և հանրապետական մրցաշարերի անցկացման, բնակչության ֆիզիկական ակտիվության ու առողջ ապրելակերպի տարածման համար։ Ակնկալվում է, որ ստեղծվող սպորտային նոր ենթակառուցվածքը կնպաստի նաև Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական և զբոսաշրջային զարգացմանը։

Իրավական ակտերի նախագծերի e-draft.am միասնական հարթակում շահառու կառույցները, մասնագետներն ու փորձագետները կարող են նախագծի վերաբերյալ իրենց կարծիքները, դիտարկումներն ու առաջարկները ներկայացնել մինչև 2026 թ. օգոստոսի 11-ը ներառյալ: