Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Հանրային լսումներՄշակույթ

Հանրային լսումներ՝ «Ամրոց» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի զբաղեցրած տարածքի, կից հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին

օգոստոսի 06, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է հանրային լսումներ՝ «Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական սահմաններում «Ամրոց» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի (պետ.ցուցիչ 2.22.1) զբաղեցրած տարածքի, կից հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելլ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:

Լսումները տեղի կունենան օգոստոսի 25-ին՝ ժամը 14:30-ին, ԿԳՄՍ նախարարությունում (Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, 506 սենյակ):

Մասնակցության դիմումները կարող են ներկայացվել secretariat@escs.am էլփոստին կամ անհրաժեշտ է զանգահարել (+374) 10-599-683 (ներքին՝ 583) հեռախոսահամարով և գրանցվել:

Կից՝ փաթեթը: