Ուսման հրավեր՝ Բանգլադեշի մասնագետների համալսարանում սովորելու նպատակով
օգոստոսի 07, 2026
Բանգլադեշի մասնագետների համալսարանը (Bangladesh University of Professionals) 2026-2027 ուսումնական տարվա համար կազմակերպում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն՝ բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով ուսումնառելու համար։
Յուրաքանչյուր օտարերկրյա պետությունից ընտրված մեկ ուսանողի կարող է տրամադրվել ուսման վարձի 85% չափով զեղչ, և վերջինիս կիրառման դեպքում ուսանողը յուրաքանչյուր կիսամյակի համար կվճարի 180 ԱՄՆ դոլար:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետների, ֆակուլտետների ցանկի, ինչպես նաև կրթական ծրագրերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է կից տեղեկատվական գրքույկում։ Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում անհրաժեշտ է օգտվել գրքույկում նշված կոնտակտային տվյալներից։
Կրթական ծրագրերին մասնակցելու համար գրանցվող դիմումատուները պետք է իրենց տվյալները (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, կրթական աստիճան, մասնագիտություն) ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ 010 599699, ներքին՝ 547)՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն փոխանցելու նպատակով։
Կայքէջը՝ https://bup.edu.bd/