Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Երիտասարդություն

Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց

օգոստոսի 11, 2026

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ Երևանի 12 վարչական շրջաններում, ՀՀ շուրջ 50 համայնքներում, ինչպես նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքում, որը 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքն է, նախատեսվում է իրականացնել տարաբնույթ միջոցառումներ:

Երիտասարդության միջազգային օրն այս տարի անցկացվում է «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսով։ Օրվա շրջանակում նախատեսվում են սպորտային տարբեր արշավներ, թեմատիկ քննարկումներ, պանելային հանդիպումներ, խաղ-վիկտորինաներ, ֆիլմերի դիտումներ, թատերական ներկայացումներ, համերգային երեկոներ և այլն:

2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում տեղի կունենան.

  • «Ապագա առաջնորդներ. երիտասարդություն, նորարարություն, մշակութային ժառանգություն» խորագրով ֆորում
  • Երիտասարդ նկարիչների համատեղ ցուցահանդեսի բացում
  • «Լեռների և գետերի միջև» կոմիքսների շարքի ներկայացում և փորձարկում
  • Տաղավարային ցուցադրություն երիտասարդական տարբեր թեմաներով
  • Պանելային քննարկում
  • ՕՍՄ գաղափարների մրցույթի արդյունքների ամփոփում

Նշենք, որ տոնը նշվում է՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 1999 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունած բանաձևի: