Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Հանրային լսումներ

Հանրային լսումներ՝ Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին

օգոստոսի 12, 2026

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը:

Նախագծի ընդունումը բխում է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերության դրույթից, որով ամրագրվում է Ակադեմիական քաղաքի ստեղծումը՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 26-ի N 228-Լ որոշմամբ հաստատված «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակներից։ Նախագծի ընդունման անհրաժեշտության հիմնավորմանը կարելի է ծանոթանալ այստեղ։

Նախագծի վերաբերյալ հանրային լսումը տեղի կունենա 2026թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 14:00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (ք․ Երևան, Օրբելի եղբայրների փողոց, 22): Վերջինիս մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հայտ ուղարկել public@hesc.am հասցեին կամ զանգահարել կոմիտե՝ 010 300 109 հեռախոսահամարով։

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2026թ. օգոստոսի 26-ը ներառյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@hesc.am):