Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների

օգոստոսի 19, 2026

Հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունները կազմակերպելու նպատակով տվյալ առարկաների թեստերը Գնահատման և թեստավորման կենտրոնի www.atc.am կայքում կտեղադրվեն վերաքննության օրերին: Ժամը 10:00-ին կայանալիք առարկայի թեստը կտեղադրվի ժամը 09:30-ին, իսկ ժամը 13:00-ին կայանալիք առարկայի թեստը՝ 12:30-ին: Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները:

Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով.

Օգոստոսի 20

Ժամը 10:00

  • 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»
  • 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»

Ժամը 13:00 

  • 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու»
  • 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և գրականություն»

Օգոստոսի 21

Ժամը 10:00

  • 9-րդ դասարան՝ «Բնագիտություն»
  • 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»

Ժամը 13:00

 9-րդ դասարան՝ Էսսե