Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Հայտերի ընդունում

Հայտերի ընդունում՝ երաժշտական և արվեստի դպրոցների ուսումնամեթոդական գրականության մշակման և հրատարակման համար

օգոստոսի 28, 2026

«Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» 2027 թ. ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի մշակման և տպագրման հայտերի ընդունում:

 Հայտերի ներկայացման կարգը

 Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝ 

  • հայտ  (ձևը կցվում է)
  • նախահաշիվ  (ձևը կցվում է)

Հայտը ընդունվելու դեպքում հայտատուն պարտավոր է ներկայացնել գույքային իրավունքի փոխանցումը հավաստող պայմանագիր:

Ներկայացված նախահաշիվները ենթակա են նախնական ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման:  Ներկայացված բնագրերը հայտատուները կարող են հետ ստանալ տվյալ տարվա ցանկերը հաստատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Հայտերն անհրաժեշտ է մինչև 2026թ. սեպտեմբերի 14-ն ուղարկել nane.karapetyan@escs.am էլեկտրոնային հասցեով:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն (hեռ. (011) 599-697 (531):