Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունում

օգոստոսի 31, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների  կամավոր ատեստավորման հայտերի ընդունում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի  N 772-Ն որոշման դրույթների: Նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում:

Կամավոր ատեստավորման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցված լինել և ունենալ հաշիվ my.emis.am հարթակում։ Եթե դիմողը դեռևս չունի հաշիվ, ապա գրանցվելու համար կարելի է օգտվել  այս ուղեցույցից,  որից հետո  անհրաժեշտ է մուտք գործել my.emis.am համակարգ այն մուտքային տվյալներով, որով գրանցվել է անձը։

 Կամավոր ատեստավորման հայտ կարող են ներկայացնել

- նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների և պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպությունների մասնագետները,

-    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով և ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ սահմանված պահանջներին բավարարող և նույն կարգի 4-րդ կետով սահմանված հաստատություններում և կազմակերպություններում չաշխատող մասնագետները,

- ոչ պետական նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատության մասնագետները,

մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մասնագետները:

 

My.emis.am հարթակում հայտ ներկայացնելու վերաբերյալ ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով:

Հայտը լրացնելիս անհրաժեշտ է ներկայացնել՝ 

 1) անձի անունը, ազգանունը, հայրանունը,

2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը),

3) բնակության վայրը (մարզը, համայնքը),

4) ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել,

5) հանրային ծառայությունների համարանիշը,

6) էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:

Նշենք՝ 2025 թվականից ատեստավորումն իրականացվում է հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների համար՝ «Հոգեբանություն» ուղղությամբ, իսկ 2026 թվականից սկսած՝ նաև ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով և ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ սահմանված հատուկ մանկավարժի ծառայություն մատուցող մասնագետների համար՝ «Հատուկ մանկավարժություն» ուղղությամբ (առանձնացված հատուկ մանկավարժություն և լոգոպեդիա ուղությունները)։

Ատեստավորումն անցկացվում է նախապես կազմված ժամանակացույցին համապատասխան՝ էլեկտրոնային թեստավորման եղանակով: