Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունում
սեպտեմբերի 02, 2026
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16:00-ին և ավարտվում սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին:
Հեռակա ուսուցման ընդունելության համար պետք է dimord.am հարթակում լրացնել դիմում-հայտ:
Դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է`
ա) ունենալ ԳԹԿ անձնական համար,
բ) ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ հաշվեհամարին (900018003401) փոխանցած 1500 դրամի անդորրագիր: Ներբուհական քննություն հանձնողները սահմանված 1500 դրամ վճարը փոխանցում են տվյալ բուհի հաշվեհամարին:
ԳԹԿ անձնական համար տրամադրում է այն բուհը, որտեղ դիմորդը ցանկանում է ուսումը շարունակել: Իսկ եթե դիմորդը մասնակցել է 2026 թվականի բուհերի առկա ընդունելության քննություններին, ապա կարող է օգտագործել այդ ժամանակահատվածում ԳԹԿ-ի կողմից տրված անձնական համարը:
Ընդունելության քննությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները վարձավճարից ազատվում են:
Դիմորդները կարող են մրցույթին ներկայացնել միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատական(ներ)ը կամ հանձնել նոր քննություններ: Այս դեպքում մրցույթում կօգտագործվեն ավելի բարձր գնահատականները:
Դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։ Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ պետք է հայտագրի մասնագիտությունները և տվյալ մասնագիտության համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Դիմում-հայտերի առաջին տողով նշված մասնագիտությունն ունի գերակայություն:
Բուհ ընդունված դիմորդների ցուցակները կհաստատվեն մինչև հոկտեմբերի 30-ը: