Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Միջազգային կրթաթոշակ

Ճապոնիայում սովորելու հնարավորություն

սեպտեմբերի 02, 2026

Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանը հայտարարել է 2026 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը 2027 թվականին Տնտեսական և հանրային քաղաքականություն մասնագիտացմամբ մագիստրատուրա ընդունելության հայտերի ընդունման մասին:

Ուսուցման թիրախային խմբերն են բարձրագույն կրթություն ունեցող և տնտեսական քաղաքականության հետ առնչվող ոլորտներում աշխատանքային փորձ ունեցող միջին օղակի աշխատակիցները, որոնք կարող են ներկայացնել ֆինանսների, առևտրի և արդյունաբերության, ծրագրավորման, գյուղատնտեսության ու առողջապահության ոլորտները, Կենտրոնական բանկի, զարգացման ծրագրերով զբաղվող այլ հանրային հաստատություններ:

Դիմորդները կարող են օգտվել Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիայի նախարարության, Ասիական զարգացման բանկի  (ԱԶԲ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից տրամադրվող կրթաթոշակներից՝ հետևելով վերջիններիս սահմանած առանձին պահանջներին և ընթացակարգերին: ԱԶԲ և ՀԲ կողմից տրամադրվող կրթաթոշակները նկարագրված են նաև հետևյալ հղումով՝ https://pepp.hass.tsukuba.ac.jp/admission/:

Դիմումները ներկայացնելու ընթացակարգին հնարավոր է ծանոթանալ հետևյալ  https://pepp-cepgt.hass.tsukuba.ac.jp/general-admission/ հարթակում:    

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը՝ կից: