Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Հայտերի ընդունում

Բահրեյնի Թագավորությունը հայտարարել է համակեցության և հանդուրժողականության խթանման մրցանակի հայտերի ընդունումը

սեպտեմբեր 17, 2026

Բահրեյնի Թագավորությունը հայտարարել է Համադ թագավորի անվան՝ համակեցության և հանդուրժողականության խթանմանն ուղղված մրցանակի հայտերի ընդունման մասին։

Մրցանակը  շնորհվում է այն գործերին և նախաձեռնություններին, որոնք շոշափելի ազդեցություն են ապահովում հետևյալ ուղղություններից մեկում կամ մի քանիսում.

  • տարբեր կրոնների, մշակույթների և համայնքների միջև փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և համագործակցության ամրապնդում,
  • ատելության խոսքի, ծայրահեղականության, բռնության, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքար,
  • սոցիալական համախմբվածության, դրական փոխգործակցության և համակեցության խթանում,
  • նորարարական մոդելների, քաղաքականությունների կամ լուծումների ներկայացում, որոնք կայուն են, ընդլայնման ներուժ ունեն կամ կարող են կիրառվել այլ համատեքստերում,
  • կրթական, իրազեկման կամ համայնքային ծրագրերի մշակում, որոնք նպաստում են համակեցության և հանդուրժողականության մշակույթի ձևավորմանը։ 

Մասնակցության չափանիշների և դիմելու կարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է https://www.khaward.bh/EN/ պաշտոնական կայքում, ինչպես նաև կից ներկայացվող տեղեկատվական թերթիկում:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թ հոկտեմբերի 10-ն է։