Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Երիտասարդություն

Ընդունվում են COP17-ին մասնակցության հայտեր

սեպտեմբեր 18, 2026

COP17-ին ընդառաջ՝ ամբողջ աշխարհի երիտասարդները կհանդիպեն Երևանում՝ լսելի դարձնելու իրենց ձայնը և ազդելու կենսաբազմազանության պահպանման գլոբալ օրակարգի ձևավորմանը։

Մեկնարկում է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովի մասնակցության հայտերի ընդունումը։

Հոկտեմբերի 17-18-ը 16-35 տարեկան հարյուրավոր երիտասարդ առաջնորդներ աշխարհի տարբեր երկրներից և Հայաստանից կմիավորվեն Երևանում՝ քննարկելու կենսաբազմազանության արդիական մարտահրավերները, ծանոթանալու տարբեր երկրների փորձին, հանդիպելու ոլորտի փորձագետների և իրենց առաջարկները հասցնելու որոշում կայացնողներին։

Եթե ուզում ես ազդել կենսաբազմազանության միջազգային օրակարգի ձևավորման վրա և դառնալ այս միջազգային գլոբալ շարժման մասը, ապա դիմի՛ր և միացի՛ր գագաթնաժողովին։ Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար, անցի՛ր այս հղումով՝ https://forms.gle/TRnY1U5NQRmVXzYn8Դիմելու վերջնաժամկետն է 2026 թ սեպտեմբերի 25-ը։

2026 թվականի Կենսաբազմազանության համաշխարհային երիտասարդական գագաթնաժողովը կազմակերպվում է COP17 նախագահության, Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության (ՀԵԿՄ) և Կենսաբազմազանության համաշխարհային երիտասարդական ցանցի (GYBN) կողմից՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (CBD) քարտուղարության հետ համագործակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, «Եղվարդ» երիտասարդական բնապահպանական ՀԿ-ի և «ՕքսԵՋեն» հիմնադրամի հետ գործընկերությամբ։