Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Թբիլիսիում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
սեպտեմբեր 23, 2026
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի շրջանակում Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր: Դրանք կմեկնարկեն հոկտեմբերի 7-ին Զաքարիա Փալիաշվիլու անվան Թբիլիսիի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգով (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):
Նախատեսված ծրագիրը միահյուսում է հայկական, վրացական և համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցները, այդ թվում՝ Զաքարիա Փալիաշվիլու «Հարսանեկան տեսարանը» «Աբիսողոմ և Էթերի» օպերայից, Անտոնին Դվորժակի «Թավջութակի կոնցերտը» և Արամ Խաչատրյանի «Սիմֆոնիա թիվ 2»-ը («Զանգերով սիմֆոնիա»):
Համերգի մենակատարն է նշանավոր հայազգի թավջութակահար, Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Նարեկ Հախնազարյանը, որի կատարմամբ կհնչի Դվորժակի հանրահայտ «Թավջութակի կոնցերտը»:
Այս առանձնահատուկ երեկոն ոչ միայն տոնական նվեր է Վրաստանի երաժշտասեր հանրությանը, այլև հայ-վրացական մշակութային երկխոսության և երկու ժողովուրդների անխաթար եղբայրության վառ վկայությունը: