«Լսելով Կոմիտաս․ Ֆոլկից ջազ»․ Կոմիտասի երաժշտական ժառանգությունը՝ նոր մեկնաբանությամբ
սեպտեմբեր 25, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մարզերի մշակութային զարգացման ծրագրի» շրջանակում Երևանի պետական կամերային երգչախումբն ու «Dialog Project» երաժշտական խումբը ներկայացնում են նոր համերգային ծրագիր՝ «Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը» խորագրով։
Համերգները տեղի կունենան սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, Մեղրիի մշակույթի կենտրոնում և սեպտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին, Կապանի արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճում։ Համերգային ծրագիրը կներկայացվի նաև Երևանում հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Նախագիծը միավորում է երգչախմբային արվեստն ու ժամանակակից երաժշտական մոտեցումները՝ ստեղծելով յուրօրինակ երկխոսություն Կոմիտասի երաժշտական ժառանգության, հայկական ժողովրդական երաժշտության և ջազային արտահայտչամիջոցների միջև։
Ժամանակակից մշակումների հեղինակն է Վահագն Բաբլոյանը։