Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Ուսուցչական համաժողով՝ «Ընթերցանությունը բոլոր դասերին. ճանաչողությունից դեպի մտածողություն»

սեպտեմբեր 25, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13:30-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում  (հասցե՝ ք․ Երևան, Ալեք Մանուկյան 1) կազմակերպում է ուսուցչական համաժողով՝ «Ընթերցանությունը բոլոր դասերին. ճանաչողությունից դեպի մտածողություն» խորագրով:

Համաժողովն անցկացվում է 2026-2027 ուսումնական տարին ընթերցանության տարի հռչակելու համատեքստում։ Միջոցառման նպատակը սովորողների՝ ընթերցելու կարողությունների շարունակական զարգացումն է՝  ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ձևավորումից մինչև քննադատական, ինքնուրույն և ստեղծարար ընթերցողի ձևավորում։

Համաժողովին մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով: