Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակութային ազդագիր

Կոնստանտին Պետրոսյան. հոբելյանական-հեղինակային համերգ

սեպտեմբեր 28, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի հայ անվանի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Պետրոսյանի հոբելյանական-հեղինակային համերգը:

Առաջին անգամ հայկական բեմում կհնչի կոմպոզիտորի «Հայրենի ղողանջներ» ժողովրդական երգերի մշակումների շարքը և աշխարհում միակ Կոնցերտը ձայնի և ջազ նվագախմբի համար, որը կղեկավարի հեղինակը: Համերգին կհնչեն նաև կոմպոզիտորի հանրահայտ և լեգենդար վոկալ-գործիքային ստեղծագործությունները։

Համերգին մասնակցում են Հայաստանի պետական կաﬔրային երգչախումբը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթը. մենակատարներ՝ Աննա Վարդազարյան, Սոֆյա Մելքումյան, Դանիել Մելքոնյան, Տիգրան Հակոբյան, Նելլի Մանուկյան, դաշնակահար՝ Նվարդ Ալոյան, համերգավար՝ Կարեն Քոչարյան: