Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Միջազգային

«TechnoXian World Cup 2026» աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավեր

հուլիսի 02, 2026

«World Robotics Sports Organization»-ը (WORSO) հրավիրում է Հայաստանի Հանրապետության STEM ուղղվածությամբ հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ մասնակցելու 2027 թվականի հունվարի 23-25-ը Թայլանդում կայանալիք «TechnoXian World Cup 2026» աշխարհի առաջնությանը։

«TechnoXian»-ն աշխարհի խոշորագույն ռոբոտաշինության և արհեստական բանականության մրցաշարերից մեկն է: Այն միավորում է աշխարհի տարբեր երկրներից հազարավոր ուսանողների, երիտասարդ նորարարների և ինժեներական թիմերի։ Միջոցառման նպատակն է խթանել երիտասարդների մասնակցությունը զարգացող տեխնոլոգիաների, ռոբոտաշինության, արհեստական բանականության և նորարարության վրա հիմնված ուսումնական գործընթացներում։

Վերոնշյալ միջոցառման գրանցման, մասնակցության կարգի, պայմանների, ինչպես նաև մրցութային անվանակարգերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է կից գրությամբ։