«Շունն ու կատուն» օպերային բեմադրությունը՝ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանողների մասնակցությամբ
հոկտեմբեր 09, 2026
Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համագործակցությամբ, հանդես կգա «Շունն ու կատուն» օպերային բեմադրությամբ (օպերա 2 գործողությամբ):
Բեմադրության հեղինակը Էդուարդ Խաղագորտյանն է, մասնակիցները՝ քոլեջի «Երգեցողություն» մասնագիտության ուսանողները: Հովհաննես Թումանյանի հայտնի ստեղծագործությունը նոր կյանք կստանա Օպերային թատրոնի բեմում՝ ստեղծելով գունեղ, զվարճալի և արկածային տպավորություն փոքրիկ հանդիսատեսի համար:
Առաջնախաղը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին: Լիբրետոյի հեղինակը և բեմադրող ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը, երաժշտական ղեկավարն ու դիրիժորը՝ Աթանես Առաքելյանը, մանկական երգչախմբի ղեկավարը՝ Էմմա Առաքելյանը, պարերի բեմադրիչը՝ Արա Ասատուրյանը, հագուստների ձևավորողնն է Աստղիկ Ստեփանյանը, պատրաստողը` «Մարինա» ֆեյշնը:
Բեմադրությունը նախատեսված է նաև հոկտեմբերի 18-ին, 24-ին և 25-ին՝ ժամը 13:00-ին:
Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի գնահատմամբ՝ Օպերային թատրոնի համագործակցությունն առանձնակի ձեռքբերում է ուսումնական հաստատության համար, քանի որ ուսանողները հնարավորություն ունեն պրոֆեսիոնալ կազմի հետ հանդես գալու մեծ բեմում, ձեռք բերելու բեմական փորձ և ցուցադրելու իրենց մասնագիտական կարողությունները: Նախագիծը հանդիսանում է ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս՝ հիմքում ունենալով աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը, որը «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով պարտադիր է համարվում։
Քոլեջի ուսանողները «Շունն ու կատուն» ներկայացման գլխավոր փորձն իրականացրել են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։