Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակութային ազդագիր

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան միացել է Հայաստանի 170 բնակավայր

հոկտեմբեր 13, 2026

Հոկտեմբերի 17-ը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրն է, և Հայաստանը ևս նշում է այս օրը, քանի որ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ պետական մշակութային քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է։

2026 թ․ նախաձեռնությանը միացել են Հայաստանի 170 բնակավայր, 250 դպրոց ու մանկապարտեզ, 110 արվեստի դպրոց ու մշակույթի կենտրոն, 40 թանգարան ու գրադարան՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, վարպետության դասեր, հանդիպումներ, համերգներ և կրթական ծրագրեր։

Այս մասին անդրադարձ կա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտոնական կայքում, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/5n7sf22v:

Օրվա շրջանակում անցկացվող միջոցառումները ոչ միայն հնարավորություն են տալիս արժևորելու հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բազմազանությունը, այլև ցույց են տալիս, որ ավանդույթը կենսունակ է, փոխանցվում է սերունդներին և կարող է ստանալ ժամանակակից ու նորարարական մեկնաբանություններ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի որոշմամբ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը հռչակվել է 2023 թվականին՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը ոչ նյութական մշակութային ժառանգության կարևորության և պահպանության անհրաժեշտության վերաբերյալ։