Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակութային ազդագիր

Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստը՝ գիտական երկխոսության նոր հարթակում

հոկտեմբեր 15, 2026

Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում և թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովը։ Այն կազմակերպվում է ժողովրդական արվեստի անվանի գործիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 17-18-ը և նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։   

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից և իրականացվում է «Գրին Ռոք» հիմնադրամի աջակցությամբ։

Գիտաժողովի նպատակն է գիտական և մասնագիտական քննարկման հարթակում նորովի ներկայացնել Հայաստանի թանգարաններում պահպանվող ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի ժառանգությունը, անդրադառնալ հայկական ժողովրդական արվեստի պատմությանն ու տեսությանը վերաբերող հիմնախնդիրներին, ինչպես նաև քննարկել դրանց ուսումնասիրության, պահպանության, հանրահռչակման և փոխանցման ժամանակակից մոտեցումները։

Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ժողովրդական արվեստի պահպանության և զարգացման արդի գործընթացներին։ Քննարկումների օրակարգում կընդգրկվեն նաև ժողովրդական արվեստը ժամանակակից դիզայնում, կրթության և ստեղծարար ուսուցման նոր մեթոդները, ինչպես նաև ժողովրդական արվեստի կապը ստեղծարար արդյունաբերության հետ։

Գիտաժողովի իրականացումը կնպաստի հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի ժառանգության վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների խթանմանը, մասնագիտական երկխոսության ընդլայնմանը և թանգարանային հավաքածուների ու ժողովրդական արվեստի վերաբերյալ գիտելիքի տարածմանը։