Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի մշակութային մրցույթներին մասնակցության հրավեր

հոկտեմբեր 19, 2026

2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը։ Միջոցառմանն ընդառաջ նախատեսվում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում հետևյալ մշակութային անվանակարգերում մասնակցության համար․

• Թատրոն
• Պար
• Երգեցողություն
• Լուսանկարչություն
• Կերպարվեստ
• Քանդակագործություն
• Գնդակով աճպարարություն
• Գրականություն
• Հեքիաթասացություն
• Թվային ստեղծարարություն

Մրցույթին կարող են մասնակցել 18-35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Յուրաքանչյուր անվանակարգի դիմումի հայտաձևը, ինչպես նաև մասնակցության և ընտրության հստակ պայմանները կցված են։

Լրացված հայտերն անհրաժեշտ է ուղարկել culturefrancophonie@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 30-ն է:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 010599699/531/։