Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Միջազգային կրթաթոշակ

Ժնևում սովորելու հնարավորություն

նոյեմբեր 03, 2026

Ժնևի համալսարանը ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի հետ համատեղ իրականացնում է MEIG (Master of Advanced Studies in European and International Governance) մագիստրոսական ծրագիրը, որին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները։

Ծրագիրը միտված է մասնակիցների՝ եվրոպական և միջազգային կառավարման վերաբերյալ գիտելիքների խորացմանը և ոլորտում առաջնորդի դեր ստանձնելու համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Ծրագրի շրջանակում նախատեսված են սահմանափակ թվով կրթաթոշակներ Պաշտոնական զարգացման աջակցության (ODA) շահառու երկրների քաղաքացիների համար, որոնց թվում է նաև Հայաստանի Հանրապետությունը։

Ծրագրին դիմելու համար սահմանված են դիմումների ներկայացման հետևյալ վերջնաժամկետները՝

  • առաջին փուլ՝ 2026 թվականի նոյեմբերի 15
  • երկրորդ փուլ՝ 2026 թվականի դեկտեմբերի 20
  • երրորդ փուլ՝ 2027 թվականի փետրվարի 15

Կրթաթոշակին դիմող թեկնածուները պետք է իրենց դիմումները ներկայացնեն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 20-ը։

Կրթաթոշակային ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունը ներկայացված է կից նյութում։