Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Միջազգային կրթաթոշակ

Ուսման հրավեր՝ Յորքի համալսարանում սովորելու նպատակով

նոյեմբեր 05, 2026

Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսն առաջարկում է մեկ 100% ամբողջական կրթաթոշակ՝ Համաեվրոպական երկակի աստիճանի Executive MBA ծրագրում ուսանելու համար։ Կրթաթոշակը նախատեսված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կամ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող կազմակերպություններից որևէ մեկի աշխատակցի համար:

Ծրագրի հաջող ավարտից հետո մասնակիցը կստանա MBA որակավորման աստիճաններ՝ շնորհված Միացյալ Թագավորության Յորքի համալսարանի և Ֆրանսիայի Ստրասբուրգի համալսարանի կողմից։

Հարցերի, ինչպես նաև դիմումի ներկայացման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ Ishahzadeyan@york.citycollege.eu:

Ցանկացողները մինչև 2026 թվականի նոյեմբերի 23-ը (ներառյալ) ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին պետք է ներկայացնեն դիպլոմի, լեզվի իմացությունը հաստատող համապատասխան փաստաթղթի պատճենները և աշխատանքի վայրից տեղեկանքը (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Երևան, հեռ՝ +374 10 599699 (696)):

Ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://york.citycollege.eu/m/articles.php?cid=94&t=Executive-MBA, ինչպես նաև կից նյութերից: