Հայաստանի ազգային ագրարային համալսարանն անցկացնում է քոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում
նոյեմբեր 11, 2026
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը, հանդիսանալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված վերապատրաստող կազմակերպություն, հայտարարում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացների գրանցման մեկնարկը։
Վերապատրաստումն իրականացվելու է հետևյալ ուղղություններով՝
1. Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
2. Գինեգործություն
3. Փոխադրումների կազմակերպում և կառավարում
Վերապատրաստման դասընթացները կմեկնարկեն 2026 թվականի նոյեմբերի 16-ից, Երևան, Տերյան 74 հասցեում։
Գրանցումը կիրականացվի 2026 թվականի նոյեմբերի 11–13-ը ներառյալ՝ հետևյալ հղումով՝ https://forms.gle/yYuXJPcih2FGTBLL8։
Գրանցման և դասընթացների կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Որակի գնահատման և ապահովման կենտրոն, հեռախոս՝ 055527012:
Գրանցվելիս անհրաժեշտ է նշել հեռախոսահամար և գործող էլեկտրոնային հասցե: