Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն անցկացնում է քոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում

նոյեմբեր 11, 2026

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը, հանդիսանալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված վերապատրաստող կազմակերպություն, հայտարարում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացների գրանցման մեկնարկը։

Վերապատրաստումն իրականացվելու է հետևյալ ուղղություններով՝

  •  Փոխադրումների կազմակերպում և կառավարում
  •  Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում
  •  Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր
  •  Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում
  •  Էլեկտրոնիկա և կապի համակարգեր
  • Փոստային կապ

Վերապատրաստման դասընթացները կմեկնարկեն 2026 թվականի նոյեմբերի 16-ից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնում, հասցե՝ Երևան, Տերյան 105, ՀԱՊՀ 10-րդ մասնաշենք, 5-րդ հարկ։

Մասնակցության հայտ ներկայացնելու համար կարող եք կապ հաստատել կենտրոնի տնօրեն Արթուր Զապրոսյանի հետ, հեռ.՝ 091 01 00 85 կամ դասընթացները համակարգող մասնագետ Թերեզա Թադևոսյանի հետ, հեռ.՝ 055 99 99 56, էլ. փոստ՝ a.zaprosyan@polytechnic.am։

Գրանցվելիս անհրաժեշտ է նշել հեռախոսահամար և գործող էլեկտրոնային հասցե: