«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամն անցկացնում է քոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում
նոյեմբեր 11, 2026
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամը, հանդիսանալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված վերապատրաստող կազմակերպություն, հայտարարում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացների գրանցման մեկնարկը։
Վերապատրաստման ուղղություն՝
Զբոսաշրջային ծառայություններ և սպասարկման կազմակերպում:
Վերապատրաստման դասընթացները կմեկնարկեն 2026 թվականի նոյեմբերի 16-ից, հասցե՝ Երևան, Թումանյան 42։
Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 13-ը` ժամը 18:00-ն, անցնել հետևյալ հղումով՝ (https://tinyurl.com/yc3xe6h6) և լրացնել Ձեր տվյալները:
Հեռ.՝ 099604243, 010522020, ներքին՝ 269, էլ. փոստ՝ continuing.education@bryusov.am:
Գրանցվելիս անհրաժեշտ է նշել հեռախոսահամար և գործող էլեկտրոնային հասցե: