keyboard_arrow_left
Հանրային լսումներ
Հանրային լսումների մասնակցության հրավեր
նոյեմբեր 12, 2026
ԿԳՄՍ նախարարությունը 2026 թվականի նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, կազմակերպում է «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շչորսի 4 հասցեում գտնվող «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի հանրային լսումը։
Քննարկումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի նոյեմբերի 20-ը հայտ ուղարկել gohar.tadevosyan@escs.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով մասնակցի անունը, ազգանունը, էլեկտրոնային հասցեն և հեռախոսի համարը կամ զանգահարել նախարարության Սպորտի քաղաքականության վարչություն՝ հեռ․ 010599699 (637)։
Հանրային լսումը տեղի կունենա ԿԳՄՍ նախարարությունում (հասցեն՝ Երևան, Վ. Սարգսյան 3):