Երիտասարդություն
Հրազդանը և Վաղարշապատը մրցում են 2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար․ առցանց քվերարկություն
նոյեմբեր 18, 2026
Ո՞ր քաղաքը կդառնա Հայաստանի 2028 թվականի երիտասարդական մայրաքաղաքը՝ որոշում եք դուք։
2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար մրցում են Հրազդան և Վաղարշապատ քաղաքները։ Առցանց քվեարկությունն իրականացվում է մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ։
Ինչպե՞ս քվեարկել․
- Այցելել քվեարկության առցանց հարթակ
- Ծանոթանալ Հրազդան և Վաղարշապատ քաղաքների ներկայացրած հայտերին
- Լրացնել պահանջվող տվյալները
- Հաստատել քվեարկությունը՝ SMS հաղորդագրությամբ ստացված կոդի միջոցով
Կարևոր է հիշել՝ յուրաքանչյուր մասնակից կարող է քվեարկել միայն մեկ անգամ՝ ընտրելով մեկ համայնք։
Հաղթողը կորոշվի փորձագիտական գնահատման և էլեկտրոնային քվեարկության արդյունքների համադրմամբ։
Քվեարկությանը մասնակցելով՝ հնարավորություն ունեք աջակցելու ձեր նախընտրած քաղաքին և նպաստելու այնտեղ երիտասարդական միջավայրի զարգացմանը, երիտասարդների մասնակցության ընդլայնմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը։
Մասնակցե՛ք քվեարկությանը հենց այս պահին։