Նախնական հետաքրքրվածության հայտերի հավաքագրում՝ «Դպրոցական ավտոբուս» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար
նոյեմբեր 20, 2026
Ծանուցում. սույն հայտարարությունը պաշտոնական մրցույթ չէ, այլ ստեղծման փուլում գտնվող «Դպրոցական ավտոբուս» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրենի պաշտոնի համար ոլորտի մասնագետների նախնական հետաքրքրվածության հայտերի հավաքագրում: ՊՈԱԿ-ի պետական գրանցումից հետո տնօրենի ընտրությունը կիրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով, իսկ նախնական հայտ ներկայացրած մասնագետները լրացուցիչ կտեղեկացվեն մրցույթի մեկնարկի մասին:
1. Աշխատանքի նկարագրություն
«Դպրոցական ավտոբուս» ՊՈԱԿ-ի տնօրենն իրականացնում է կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը՝ ապահովելով դպրոցական տրանսպորտի միասնական, անվտանգ և հասանելի համակարգի ձևավորումն ու կառավարումը, հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների կանոնավոր և անխափան տեղափոխումը, ինչպես նաև ՊՈԱԿ-ի ռեսուրսների արդյունավետ ու նպատակային օգտագործումը:
Հիմնական գործառույթներն ու պարտականությունները.
- Դպրոցական տրանսպորտային երթուղիների պլանավորում, կազմակերպում և օպտիմալացում
- Տրանսպորտային միջոցների ավտոպարկի տեխնիկական շահագործման, սպասարկման և անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն
- Արտակարգ իրավիճակներում կամ տեխնիկական խափանումների դեպքում փոխարինող տրանսպորտային միջոցների օպերատիվ տրամադրման կազմակերպում
- Դպրոցների, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության և ՏԻՄ-երի հետ մշտական օպերատիվ կապի և համագործակցության ապահովում
- Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության, բյուջեի պլանավորման և պետական գնումների գործընթացների ղեկավարում
- Վարորդական և տեխնիկական անձնակազմի ընտրություն, պարբերական վերապատրաստումների և բուժզննության կազմակերպում
- Երթուղիների և տրանսպորտային միջոցների մոնիթորինգի նպատակով տեղեկատվական համակարգերի և տվյալների բազաների կիրառում
2. Որակավորման պահանջներ
- Բարձրագույն կրթություն տրանսպորտային, լոգիստիկ, ճարտարագիտական, տնտեսագիտական կամ հանրային կառավարման ոլորտներում
- Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ տրանսպորտի կամ լոգիստիկայի ոլորտում, որից առնվազն 3 տարին՝ ղեկավար պաշտոններում
- ՀՀ օրենսդրության (ՊՈԱԿ-ների, ավտոմոբիլային տրանսպորտի, ճանապարհային անվտանգության, պետական գնումների օրենսդրություն և Աշխատանքային օրենսգիրք) իմացություն
- Ժամանակակից տեղեկատվական համակարգերի, ծրագրային ապահովումների և տվյալների բազաների հետ աշխատելու կարողություն
- Լեզուների իմացություն. հայերենի գերազանց տիրապետում (ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է)
3. Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել իրենց նախնական հայտերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Ինքնակենսագրություն
- Բարձրագույն կրթությունը և աշխատանքային փորձը հաստատող փաստաթղթերի պատճեններ
- Մոտիվացիոն նամակ կամ համառոտ տեսլական «Դպրոցական ավտոբուս» ՊՈԱԿ-ի զարգացման վերաբերյալ (առավելագույնը 2 էջ)
- Առկայության դեպքում՝ երաշխավորագրեր նախկին աշխատավայրերից
Փաստաթղթերի ներկայացման կարգը. փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական էլ. փոստի հասցեին՝ [email protected] (նամակի թեմա դաշտում նշելով «Դպրոցական ավտոբուս» ՊՈԱԿ-Տնօրենի հայտ»):
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թվականի նոյեմբերի 27-ը՝ ժամը 18:00:
Լրացուցիչ տեղեկությունների համար՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչություն, հեռ.՝ +374 10 599-699/ 618: