Սպորտ
Ֆրանկոֆոնիայի X խաղեր 2027. հանդիպման մասնակցության հրավեր
նոյեմբեր 27, 2026
2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Երևանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի X խաղերը, որոնք կազմակերպում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նախարարությունը հրավիրում է հյուրանոցների ներկայացուցիչներին՝ մասնակցելու աշխատանքային հանդիպման, որը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ին, ԿԳՄՍՆ-ում։
Հանդիպմանը կքննարկվեն խաղերի ընթացքում մասնակիցների կացության կազմակերպման և հետագա համագործակցության հարցերը։
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը ստորև նշված հղումով՝ https://tinyurl.com/3ntnuhe2