Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
ԵրիտասարդությունՀայտերի ընդունում

«Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրի հայտերի ընդունում

հուլիսի 15, 2026

Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու համար դիմումների ընդունումը։ 2026 թվականի թեման է՝ «Մարդկային կապը և երկխոսությունը արհեստական բանականության դարաշրջանում»:

Դիմորդները պետք է՝

  • Լինեն 25-45 տարեկան՝ 2026 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ։
  • Ունենան իրենց ոլորտում առաջնորդության հաստատված փորձ և ձեռքբերումներ։
  • Ցուցաբերեն հանձնառություն միջմշակութային երկխոսության և հասարակական դրական ազդեցության նկատմամբ։
  • Ունենան դրական փոփոխություններ նախաձեռնելու և իրականացնելու ներուժ։
  • Կարողանան լիարժեք մասնակցել ծրագրի բոլոր բաղադրիչներին։
  • Ազատ տիրապետեն անգլերենի:

Դիմումների առցանց ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի հուլիսի 19-ն է: