Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մրցույթ

Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար

հունիսի 12, 2026

2027թ. մայիսի 8-ից նոյեմբերի 21-ը Վենետիկում կայանալու է «Կերտել ճարտարապետություն. հանուն համակեցության հնարավորության՝ առերեսվելով իրական իրականությանը» («Do Architecture — For the Possibility of Coexistence Facing a Real Reality») խորագրով Ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեն։ Բիենալեի գլխավոր համադրողներն են Վան Շուն և Լու Վենյուն։

Հայաստանի մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի ազգային տաղավարի հայեցակարգի ընտրության համար։

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 25 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները։ Մրցույթն անցկացվում է հայեցակարգի (սահիկաշարի) ներկայացման և հարցազրույցի միջոցով։ Համադրողները չեն կարող ներկայացնել մեկից ավելի նախագիծ։ Նախագծերը չպետք է ներկայացված լինեն որևէ միջազգային մրցութային հարթակում։

2027 թվականին կայանալիք բիենալեի ընդհանուր հայեցակարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել հայտ, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը.

  • լրացված դիմում-հայտ՝ համաձայն հավելված 1-ի,
  • համադրողի և արվեստագետ(ներ)ի ինքնակենսագրությունները,
  • ցուցադրության հայեցակարգի (կոնցեպտի) նկարագիրը (2-5 էջ),
  • ցուցադրության կազմակերպման նախահաշիվը,
  • տեղեկություն հայտատուի կողմից նախատեսվող համաֆինանսավորման մասին։

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել հայերենով և անգլերենով՝ biennale.venetik.armenia@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թ. օգոստոսի 7-ը։

Մասնակիցների ընտրությունն իրականացվում է փակ քվեարկությամբ։ Միջազգային ցուցադրություններին և բիենալեներին մասնակցության փորձը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն։