Տարվա լավագույնները
«Տարվա լավագույնները 2025-2026» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու հրավեր
հունիսի 02, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ուսուցչական կազմակերպություններին՝ մասնակցելու կազմակերպությունների ընտրության մրցույթին՝ «Տարվա լավագույնները 2025-2026» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով: Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվելու է երկու ներկայացուցիչ։
Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- դիմում կազմակերպության ղեկավարի անունից,
- կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները,
- ձևաչափի լրացված տարբերակը՝ նշելով նաև կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, ազգանունը, էլ. հասցեն և հեռախոսահամարը:
Նշված փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին մինչև հունիսի 15-ը ներառյալ։