Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները

հունիսի 30, 2026

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Օլիմպիադան անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մասնակցել է միջոցառմանը, մրցանակներ հանձնել օլիմպիադայի հաղթողներին՝ նրանց մաղթելով հետագա մասնագիտական հաջողություններ երաժշտարվեստի ոլորտում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ելույթը սկսել է շնորհակալական խոսքով՝ ուղղված բոլոր այն համայնքներին, որոնք մասնակցություն են ունեցել մրցույթին:

«Մեր մարզերում կա հրաշալի ներուժ, որը բացահայտելով և օգտագործելով՝ կարող ենք մարզերի ցանկացած բնակավայրում ակտիվացնել մշակութային կյանքը: Մշակույթի դերն է իր շուրջ կառուցել պետականության զգացողություն և գիտակցում, ամրապնդել կրթական համակարգը՝ կերտելով թե՛ անվանի դեմքերի, թե՛ հոգևոր, մշակութային միջավայր»,- ասել է Դանիել Դանիելյանը: Նա առանձնակի շեշտադրմամբ շնորհակալություն է հայտնել ծնողներին, երեխաներին, ուսուցիչներին ու տնօրեններին՝ համառ ջանքերի, նվիրվածության ու կատարած աշխատանքի համար:

Դիմելով երեխաներին՝ փոխնախարարն ընդգծել է՝ անկախ հաղթանակից, մասնակցելով մրցույթին՝ նրանք ընտրել են կրթության, շարունակաբար սովորելու ընթացքը, ինչը բազում նոր դռներ կբացի նրանց առջև:

Դանիել Դանիելյանը, խոսքը եզրափակելով, շնորհակալություն է հայտնել նաև հանձնաժողովի անդամներին ու մրցույթի կազմակերպիչներին՝ անաչառության, գործը ոգևորիչ խանդավառությամբ իրականացնելու և անտրտունջ աշխատանքի համար:

Երեխաներին շնորհավորել է նաև Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Գարիկ Նազարյանը՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և նվաճումներ արվեստի ոլորտում:

«Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադան այս տարի անցկացվել է 7-ամյա և 5-ամյա երաժշտական կրթության ավարտական դասարանցիների համար: Օլիմպիադայի նախնական ընտրության փուլին մասնակցության հայտ էին ներկայացրել 65 երաժշտական և արվեստի դպրոցների (Երևանի 16 և մարզերի 49) 259 աշակերտներ: Նախնական ընտրության փուլը հաղթահարել և եզրափակիչ փուլին մասնակցել են 43 երաժշտական և արվեստի դպրոցների (Երևանի 16 և մարզերի 27) 116 աշակերտներ:

Մասնակիցները մրցել են տեսական գիտելիքների, երաժշտական թելադրության, ինտոնացիայի և երաժշտական մտածողության տարբեր առաջադրանքներում։

Օլիմպիադայի 2-րդ փուլի արդյունքներով երաժշտական և արվեստի 10 դպրոցների (Երևանի 7 և մարզերի 3) 22 աշակերտներ արժանացել են մրցանակների:

(53-56) միավոր. օլիմպիադայի դափնեկիր 

·         Մհեր Ֆահրադյան (Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց),

·         Ռոման Ավետիսյան (Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց),

·         Դավիթ Մանուկյան (Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոց),

·         Նարե Մաիլյան (Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց),

·         Էվա Սարգսյան (Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց),

·         Դոնարա Խուրշուդյան (Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց),

·         Արամ Սիմոնյան (Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց),

·         Արշավիր Գասպարյան (Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց),

·         Արմենուհի Սարգսյան (Ամասիայի մանկական արվեստի դպրոց),

·         Հերմինե Գևորգյան (Ամասիայի մանկական արվեստի դպրոց),

·         Դավիթ Մկրտչյան (Հրազդանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց): 

(57 միավոր). օլիմպիադայի 3-րդ կարգի մրցանակ

·         Միշել Մանասյան (Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց),

·         Գոռ Մելքոնյան (Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց),

·         Նարեկ Եղիազարյան (Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց),

·         Արմեն Սարգսյան (Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց):

(58 միավոր). օլիմպիադայի 2-րդ կարգի մրցանակ

·         Մարիա Բավեյան (Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց):

 (59 միավոր). օլիմպիադայի 1-ին կարգի մրցանակ

·         Ալեքսանդր Համբարձումյան (Երևանի Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոց),

·         Աննա Գյուրջինյան (Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց):

 (60 միավոր). օլիմպիադայի մեծ մրցանակ և հաղթող  

·         Աննա Գևորգյան (Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց),

·         Մենուա Մելիք-Հայկազյան (Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց),

·         Վահագն Ենգիբարյան (Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց),

·         Վլադիմիր Բարսամյան (Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց):

Եզրափակիչ փուլ անցած բոլոր աշակերտներին տրվել են հավաստագրեր, իսկ դափնեկիրներին և մրցանակակիրներին, ինչպես նաև նրանց դասատուներին և դպրոցներին հանձնվել են պատվոգրեր և այլ խրախուսական մրցանակներ:

«Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան գործունեության երկու տարիների ընթացքում կարևոր մասնագիտական հարթակ է դարձել հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար։ Բացի մրցութային բաղադրիչից՝ ծրագրի շրջանակում անցկացվում են նաև սեմինար-խորհրդակցություններ, փորձի փոխանակման հանդիպումներ և մեթոդական աշխատանքների մրցույթներ՝ նպաստելով հանրապետությունում սոլֆեջոյի դասավանդման միասնական չափանիշների ձևավորմանը և մանկավարժների մասնագիտական զարգացմանը։