Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունները մեկնարկել են հաղթանակներով

հուլիսի 22, 2026

Մեկնարկել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունները։

Հայաստանի մինչև 18 տարեկան տղաների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ալբանիայի Շկոդեր քաղաքում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը։

A խմբի առաջին տուրում Հայաստանի թիմը, որը գլխավորում էր Արեգ Վաթյանը, 82:62 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ (EF 23) խաղացողը դարձել է Էնթոնի Սարգսյանը. նա հանդիպումն ավարտել է 14 միավոր, 7 ռեբաունդ և 3 փոխանցում ցուցանիշներով։

Թիմի ամենաշատ միավոր վաստակած խաղացողը Միքայել Նշանյանն էր, որը գրանցել է 22 միավոր։

Հայաստանի Մ18 հավաքականը խմբային փուլի երկրորդ հանդիպումը կանցկացնի այսօր՝ հուլիսի 22-ին՝ մրցելով Անդորրայի հավաքականի դեմ:

Հայաստանի Մ18 կանանց հավաքականը ևս վստահ հաղթանակով է սկսել պայքարը Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում:  

Կոսովոյի Պեժա քաղաքում մեկնարկած առաջնության առաջին խաղում Հայաստանի Մ18 կանանց հավաքականը 83:36 հաշվով առավելության է հասել Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը դարձել է Լիլիթ Գևորկովան (EFF 17), որը նաև թիմի լավագույն ռմբարկուն էր. նա վաստակել է 16 միավոր։

Կանանց հավաքականի խմբային փուլի հաջորդ հանդիպումը կանցկացվի այսօր՝ հուլիսի 22-ին: Թիմը կմրցի Վրաստանի հավաքականի դեմ։