Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Երիտասարդություն

Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը

հուլիսի 23, 2026

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ Կապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։

Հուլիսի 23-25-ը Կապանում կանցկացվեն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի կունենա ԱՊՀ անդամ-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը,  ԱՊՀ միջազգային երիտասարդական ֆորումը։

Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը  կազդարարվի Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրով հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա այսօր՝ ժամը 19:00-ին, Կապանի մշակույթի կենտրոնում։ Համերգից հետո Կապանի կենտրոնական հրապարակում տեղի կունենա դիսկոտեկ։ Միջոցառումների մուտքն ազատ է։

Կթողարկվի փոստային նամականիշ՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանիշով, կանցկացվեն մի շարք մշակութային և երիտասարդական միջոցառումներ։

«Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումներին կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունների անդամներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ժամանել են Կապան՝ մասնակցելու «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք»  ծրագրի միջոցառումներին։