Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Հանդիպում ուսուցիչների հետ

հուլիսի 23, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ։

Քննարկման առանցքում հանրակրթության ոլորտի բարեփոխումներն էին: Մասնավորապես, անդրադարձ է եղել կամավոր ատեստավորման գործընթացին, թեստերի բովանդակությանը, դասապրոցեսի կազմակերպմանը, ուսուցման որակի և ուսուցիչների վերապատրաստումների բարելավմանը վերաբերող մի շարք հարցերի:

Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ՝ https://shorturl.at/jIYiT: