Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Նախարար Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին

հուլիսի 24, 2026

Արարատի մարզի Սիսավան գյուղում ՀՀ կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակում կառուցվում է ոչ տիպային դպրոց: Սիսավանի նոր դպրոցը կառուցվում է հին դպրոցի տեղում այստեղ սովորելու հնարավորություն կունենա շուրջ 440 աշակերտ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն  աշխատանքային այց է կատարել նշյալ դպրոցի շինհրապարակ՝ հետևելու աշխատանքների ընթացքին, ծանոթանալու առկա վիճակին:

Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Նորակառույց դպրոցը կհագեցվի նաև նոր գույքով, լաբորատոր սարքավորումներով և ուսումնական նյութերով, կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Կապալառու ընկերության պատասխանատուները վստահեցրել են, որ պահպանվում են շինարարության որակը և ժամկետները։

Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է շինարարության  ընթացքում դասապրոցեսի կազմակերպման մանրամասներով՝ ընդգծելով դրանք անխափան իրականացնելու կարևորությունը:  Դպրոցի տնօրենը նշել է, որ այս փուլում դասերն իրականացվել են հարևան բնակավայրի դպրոցներից մեկում և գյուղապետարանում։ Դպրոցում սովորող 380 աշակերտները ուրախությամբ և ոգևորությամբ են սպասում նոր շենքի շահագործմանը։ 

Սիսավանի միջնակարգ դպրոցը կառուցվում է ԿԳՄՍ նախարարության պատվիրակմամբ։