Մշակույթ
Շուրջ 14 000 հանդիսատես՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի գալա համերգին
հուլիսի 26, 2026
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Կասկադ համալիրի Գաֆէսճեան քանդակների պարտեզում հանդիսավորությամբ ամփոփել է իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանը՝ պարգևելով հիշարժան երաժշտական երեկո հազարավոր երաժշտասերների։
Բացօթյա գալա համերգին մասնակցել է շուրջ 14 000 հանդիսատես. ներկաները վայելել են համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործությունները, ինչպես նաև կատարումներ նվագախմբի սիրված նախագծերից՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ։
Հիշեցնենք՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգին ներկա էր ավելի քան 7 000 երաժշտասեր։