Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

4 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

օգոստոսի 05, 2026

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային հայաստանյան մասնակիցները նվաճել են  1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ, ինչպես նաև 1 գովասանագիր։

Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը  տեղի է ունեցել  33-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան(International Mathematics Competition), որին մասնակցել է 447 ուսանող՝ աշխարհի 135 համալսարանից։

Վահան Բաղդասարյանն արժանացել է ոսկե, Ռուբեն Համբարձումյանը և Ծովակ Եգորյանը՝ արծաթե, Ստեփան Գևորգյանը՝ բրոնզե մեդալների, իսկ Էդգար Հողմրցյանը՝գովասանագրի:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմըղեկավարել է Կարեն Քեռյանը, իսկ մարզել են Ալբերտ Գևորգյանը,  Վազգեն Միքայելյանը և Կարեն Քեռյանը։