Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է ԴՇՀ կրթական թվային գործիքներին

օգոստոսի 06, 2026

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Դասագրքերի շրջանառու հիմնադրամ՝ ծանոթանալու հիմնադրամի գործունեությանը և կրթական թվային հարթակի հնարավորություններին, որը նախատեսված է ուսուցիչների, սովորողների, ուսանողների և հետազոտողների համար։

Հանդիպմանը մասնակցել են նաև Դասագրքերի շրջանառու հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Գասպարյանը, հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը, ինչպես նաև հիմնադրամի արհեստական բանականության համակարգի գիտական ճարտարապետության հեղինակ Էդգար Չրաղյանը։

Հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են ընթացիկ աշխատանքները և կայքում ներդրված թվային կրթական գործիքները։ Մասնավորապես՝ ներկայացվել են ուսումնական նյութերի ստեղծման և թվայնացման հնարավորությունները, ինչպես նաև հինգ հիմնական գործիքները՝ «Թղթապանակ», «Նյութերի թվայնացում», «ՀարցԱԲան», «Խաչբառ» և «Գտիր զույգը», որոնք հնարավորություն են տալիս ստեղծել և մշակել ուսումնական բովանդակություն, թվայնացնել նյութերը և կազմել ինտերակտիվ առաջադրանքներ։

Արաքսիա Սվաջյանը կարևորել է կրթության ոլորտում ժամանակակից թվային լուծումների ներդրումը՝ ընդգծելով, որ հարթակի զարգացումը պետք է ուղեկցվի անվտանգության, մատչելիության և ներառականության ապահովմամբ։ Նա նաև առաջարկել է դիտարկել տեքստերի ձայնային ընթերցման հնարավորության ներդրումը։

Նախարարի տեղակալը կարևորել է հարթակի դերը կրթական գործընթացն առավել ժամանակակից և ինտերակտիվ դարձնելու գործում՝ ընդգծելով Դասագրքերի շրջանառու հիմնադրամի համագործակցության անհրաժեշտությունը ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՄԿՈՒԶԱԿ-ի և ոլորտի այլ կառույցների հետ։