Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Տիգրան Վիրաբյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն

օգոստոսի 12, 2026
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն։
 
Այցի ընթացքում թատրոնի ղեկավարության, ստեղծագործական և վարչական կազմի հետ քննարկվել են թատրոնի հիմնանորոգման մեկնարկին վերաբերող հարցեր:
 
Անդրադարձ է կատարվել նաև հիմնանորոգման ընթացքում թատրոնի բնականոն գործունեության ապահովմանը։ Մասնավորապես` քննարկվել են շինարարական աշխատանքների ընթացքում ստեղծագործական գործընթացն այլ վայրում կազմակերպելու, դրա շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև հյուրախաղերի անցկացման հնարավորությունները։